Հայ-ռուսական համալսարանը 20 տարեկան է

September 15, 2017

Սկիզբը 20 տարի առաջ էր ու ընդամենը 62 ուսանողով, շարունակությունն էլ էր դժվար, բայց տարիներ անց Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը վստահեցնում է սպասվածից ավելիին են հասել:

Բարձ որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ, գիտնականներ, մագիստրանտներ, ասպիրանտներ․․․ Բուհից դուրս եկած շրջանավարտը իր տեղը գտնելու խնդիր չունի: Հայ- ռուսական համալսարանի պատրաստած կադրերը պահանջված են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս:

Որպես ռեկտոր, բուհի անցնող 20 տարիներից 16-ը Արմեն Դարբինյանինն են:

20-ամյակի առիթով այսօր հայ- ռուսական համլասարանում էր նաեւ հանրապետության նախագահը: Անցնող տարիներին իրենց աշխատանքով աչքի ընկնող դասախոսներին պարգեւներ ու կոչումներ հանձնելուց հետո հանրապետության նախագահն էլ անկեղծացավ՝ ուրախ է, որ տարիների ընթացքում բուհը ամրացավ եւ հիմա լավագույնների ցանկում է:

«Ուզում եմ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել բոլորիդ և հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի համալսարանը հետագա տարիներին ևս լինի լավագույնների շարքում, և եթե մենք բոլորս միասին նշելիս լինենք Հայ-ռուսական համալսարանի 50-ամյակը, ապա ասենք, որ 20-30 տարի առաջ մենք փոքր էինք, թույլ էինք, իսկ այսօր հզոր ենք, լավն ենք և բոլորս միասին աշխատում ենք ոչ միայն քաղաքացի դաստիարակելու, գիտելիք տարածելու, այլ նաև հայ-ռուսական բարեկամության օգտին, որովհետև այս համալսարանը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության լավագույն օրինակներից մեկը»,- նշեց ՀՀ նախագահը։

Պարգեւներ հանձնեց նաեւ Արմեն Դարբինյանը:

Անցնող տարիների ձեռքբերումները , սակայն, մեծ գործի միայն սկիզբն են: Գիտական նիստից հետո, նախագահը ծանոթացավ Հայ-ռուսական համալսարանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքին ու համալսարանի «Ուսմունք» հենակետային դպրոցին:

 

Source: Yerkir Media
Link: Հայ-ռուսական համալսարանը 20 տարեկան է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image