Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել

December 26, 2017

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Տարվա 10 լավագույն մարզիկների» շարքում հայտնվելու համար:

«Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվելուց հետո շատ ուրախ եմ, որ ամենաշատ ձայներն եմ ստացել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթի քվեարկությունում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ միաժամանակ թվելով լավագույն 10-յակում հայտնված մյուս մարզիկներին:

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացրած 25 մարզիկների ցուցակից նախարարությունում հավատարմագրված լրագրողների ընտրության և SMS քվեարկության արդյունքում ձևավորվեց 2017 թվականի տասնյակը:

Ահա 2017 թվականի 10 լավագույն  մարզիկները. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)՝ 9897.62, Արթուր Ալեքսանյան(հունահռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 7686.50, Լևոն Արոնյան (շախմատ)՝ 6148.59, Գրիգոր Մխիթարյան (սամբո)՝ 4568,93, Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)՝  4377.62, Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)՝ 3953.65, Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)՝ 3683.72, Էդգար Ստեփանյան (հեծանվորդ)՝ 2503.92, Արթուր Թովմասյան (մարմնամարզիկ)՝ 2485.95, Տիգրան Կիրակոսյան(սամբո)՝ 2196.90:

2017 թվականի լավագույն 10 մարզիկների մեծարման երեկոն կկայանա դեկտեմբերի 27-ին:

Source: Yerkir Media
Link: Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image