Քրեակատարողական վարչությունը հերքում է կալանավորված երկու անձի խոնավ խցերում պահելու լուրերը

December 26, 2017

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հերքում է կալանավորված երկու անձի խոնավ ու չջեռուցվող խցերում պահելու մասին հրապարակումները:

«Դեկտեմբերի 26-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունն այն մասին, որ ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին «մեկուսացրել են խոնավ, ցուրտ և չջեռուցվող խցերում»` իրականությանը չեն համապատասխանում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գործում է կենտրոնացված ջեռուցում, և բոլոր խցերում պահպանվում է բնակության համար պատշաճ սենյակային ջերմաստիճան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր առավոտյան խմբագրության Էլեկտրոնային փոստին նամակ էինք ստացել, որտեղ նշված էր․ «Տեղեկացնում ենք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող երկու հացադուլավոր Սասնա Ծռերը՝ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, պահվում են անմարդկային պայմաններում։ Նրանց մեկուսացրել են խոնավ, ցուրտ և չջեռուցվող խցերում, իսկ փաստաբանների դիմումին դեռ պատասխան չի տրվել ոչ ՔԿՀ-ի և ոչ էլ ՔԿՀ-ների վարչության կողմից»։

Source: Yerkir Media
Link: Քրեակատարողական վարչությունը հերքում է կալանավորված երկու անձի խոնավ խցերում պահելու լուրերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image