Հիրոսիմայի զոհերին նվիրված սգո արարողությանը այս տարի կմասնակցի 91 երկրի
August 6, 2016
Ճապոնական Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծության 71-րդ տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկել են հիշատակման օրվանից ավելի վաղ:
Հիրոսիմայի զոհերին նվիրված սգո արարողությանը այս տարի կմասնակցի 91 երկրի՝ այդ թվում եվրամիության եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչ։ Արարողության մասնակիցներին կուղեկցեն Ճապոնիայի բանկի շենք, որը պայթյունի կիզակետից 400 մետր հեռավորության վրա է:
Միջոցառման ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն բոլոր երկրներին համագործակցության կոչ է արել՝ կերտել առանց միջուկային զենքի աշխարհ։