Հանրապետական բոլոր մարզպետերը կփոխվեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Հարցին, թե մարզպետների թվում ՀՅԴ-ից և ԲՀԿ-ից ներկայացուցիչներ կլինե՞ն, Պապիկյանը պատասխանել է, որ այս պահին որոշում չկա։
Հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա հրաժարական չեն տվել ՀՀԿ-ական մարզպետները, նախարարը պատասխանել է, որ նրանք պետք է համակերպվեն մի իրավիճակի հետ, որը դե յուրե ամրագրված է: