ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լոնդոնյան ահաբեկչությանը

Հայաստանի ԱԳՆ-ի Twitter-յան պաշտոնական էջում անդրադարձել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությանը.

«Մեր մտքերը Վեսթմիստերում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Հայաստանը համերաշխ է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերին»,-ասված է ԱԳՆ-ի Twitter-յան էջում։

Նշենք, որ երեկ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, Վեսթմիստերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա, այնուհետև փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Զոհերի թիվը հասել է 5-ի՝ ներառյալ ահաբեկիչը: Իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 40-ի:

 

Source: Yerkir Media
Link: ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լոնդոնյան ահաբեկչությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image