«ՀՅԴ-ն քաղաքական առեւտրի մեջ չի մտել». Արթուր Եղիազարյան

May 15, 2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը, խոսելով կոալիցիոն կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալու վերաբերյալ, նշեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագրի շրջանակում առաջ քաշված խնդիրների լուծումը դանդաղել էր:

«Կոալիցիան քաղաքական գործընթաց է, ամուսնություն չէ։ Եղավ այլ իրավիճակ, կոալիցիան ավտոմատ կերպով դադարեց գործել։ Խնդիր չենք դրել նոր կառավարության կազմում լինել։ Քաղաքական առեւտրի մեջ չենք մտել։ Կոալիցիայով ՀՀԿ-ի հետ ամրագրված խնդիրների լուծումը դանդաղել էր: Որքանով պետք է եղել նոր կառավարությանը աջակցենք, աջակցել ենք»,- ասաց Եղիազարյանը։

Անդրադառնալով Աղվան Վարդանյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու հարցին՝ Եղիազարյանը պատասխանեց. «Աղվան Վարդանյանը բարոյական գտնվեց, վայր դրեց մանդատը, սահմանադրականության հետ կապված հարց չկա»,- նշեց բանախոսը։

 

Source: Yerkir Media
Link: «ՀՅԴ-ն քաղաքական առեւտրի մեջ չի մտել». Արթուր Եղիազարյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image