Հյուսիսային պողոտայում բացվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը

Դեկտեմբերի 9-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը:

6-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, «Գրեմմի» մրցանակակիր «Capital Cities» փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանին:

Տոնավաճառի շուրջ 40 տաղավարներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվերներ, տոնական կերակրատեսակներ, եղել են նաև մի շարք բարեգործական տաղավարներ:

Տոնավաճառը բաց կլինի մինչև 2018 թ.-ի հունվարի 7-ը, ամեն օր՝ ժամը 13:00-21:00-ն:

Source: Yerkir Media
Link: Հյուսիսային պողոտայում բացվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image