Որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 10:30-ի դրությամբ,  ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Լոռու մարզի Տաշիր քաղաքում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Source: Yerkir Media
Link: Որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image