Այս տարի իրականություն դարձավ բնապահպանական ամենալուրջ ծրագրերից մեկը: Հայաստանում հովազ կա, եւ ոչ մեկը:
Մինչ այս, մի քանի կովկասյան ընձառյուծ տեսնելու համար մի քանի տարի էր պետք աշխատել: Նախ պետք էր նրանց որս-սննդի՝ հայկական մուֆլոնի ու բեզոարյան այծի վերացման դեմ պայքարել: Առանց որսի՝ կովկասյան լեռների խորհրդանիշը վաղուց արդեն Իրանից Հայաստանի սահմանը չէր հատում: