Պոլիէթիլենային շշեր, կափարիչներ, խխունջներ ու առաջին հայացքից անպետք թվացող այլ իրեր: Աֆրիկյանների տան տոնածառն այս տարի յուրահատուկ է՝ ամբողջովին զարդարված է Մայա Աֆրիկյանի ձեռքի աշխատանքներով:
Մայան վստահ է՝ լավ երեւակայություն ունենալու դեպքում կարելի է անգամ քարին ու փայտին նոր շունչ տալ: Նախշազարդելը նրա հոբբին է, որով վաղուց է զբաղվում, բայց տոնածառի խաղալիքներ առաջին անգամ է պատրաստում: