Հունաստանի խորհրդարանը հավանություն տվեց բարեփոխումների փաթեթին

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել էներգետիկայի ոլորտի, աշխատանքային օրենսդրության եւ բյուջետային քաղաքականության բարեփոխումների փաթեթին։ Դա Հունաստանին միջոցների հերթական չափաբաժնի հատկացման պայմանն էր երկրին միջազգային ֆինանսական օգնության ավարտվող ծրագրի շրջանակներում:

Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները Հունաստանին վարկաբաժնի հատկացմանը հավանություն կտան հունվարի 22-ի հանդիպմանը: Դրանից հետո Հունաստանը 86 մլրդ եվրո ընդհանուր ծավալով գործող ծրագիրն ավարտելու համար մինչեւ տարեվերջ պետք է եւս մեկ ստուգում անցնի:

Հունվարի 15-ին խորհրդարանում քվեարկությունն անցել է Աթենքում եւ Հունաստանի այլ քաղաքներում խիստ խնայողության նոր միջոցների դեմ բողոքի զանգվածային ակցիաների պայմաններում: Հունաստանն արդեն 8 տարի ԵՄ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությունն է ստանում խորը ճգնաժամի հաղթահարման համար:

Source: Yerkir Media
Link: Հունաստանի խորհրդարանը հավանություն տվեց բարեփոխումների փաթեթին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image