Վառելիքի թանկացումը համահունչ է հարկային նոր օրենսգրքին. Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած հաշվարկները ցույց են տվել, որ վառելիքի, մասնավորապես բենզինի, գազի եւ դիզվառելիքի թանկացումը համահունչ է հունվարի մեկից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքին։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

Նա հիշեցրեց, որ բենզինը թանկացել է 20, սեղմած գազը՝ 20, դիզվառելիքը՝ 60 դրամով։

«ճիշտ է, դիզվառելիքի դեպքում ակզիզային հարկի դրույքաչափի նվազում է տեղի ունեցել, սակայն վառելիքն այս տարեսկզբի հարկվում է ԱԱՀ-ով»,-նշեց Արտակ Շաբոյանը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը լրագրողներին ներկայացրեց Հանրապետության նախագահի հանձնարարականի (վառելիքի գների աճի մեղղման վերաբերյալ-խմբ.) կատարմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

Շաբոյանը խոսեց նաեւ կարագի գներից։ Նախորդ տարվանից նկատված թանկացումը, որը պայմանավորված էր, միջազգային շուկայական գների բարձրացմամբ, մի փոքր նվազել է։ Ըստ Շաբոյանի, 2017 նոյեմբերին 1 կգ կարագն էժանացել է 86 դրամով։ Ապրանքը կէժանանա երկու ամսից։ Պատճառը նաեւ այն է, որ ներկրման 80 տոկոսը պատկանում էր «Ալեքս Հոլդիգին», հիմա ընկերությանը բաժին է ընկնում ներկրման 55 տոկոսը։ Շուկայում այլ խաղացողներ էլ կան, որոնց բաժին է ընկնում ներմուծման 39 տոկոսը։

Շաբոյանն ասաց, որ որոշ ապրանքների մասով (շաքարավազ, հավի թարմ միս, ձեթ, ալյուր) գների նվազում են արձանագրել։ Երեւույթն, ըստ Շաբոյանի, պայմանավորված է մուտքի խոչընդոտների վերացմամբ, ԵՏՄ անդամակցությամբ։

ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ այսօր շաքարավազ են ներկրում 56 տնտեսվարող։

tankacumner2

Source: Yerkir Media
Link: Վառելիքի թանկացումը համահունչ է հարկային նոր օրենսգրքին. Արտակ Շաբոյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image