Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները խնդրահարույց են համարում Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը

August 13, 2018

Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները խնդրահարույց են համարում Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:

Երեկ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընդգծել է, որ ռուս-ղազախական հարաբերությունների ու գործակցության հետ կապված բազմաթիվ քննարկման ենթակա հարցեր կան, որոնցից առաջնային կարեւորություն այժմ ունի հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ շեշտել է, որ ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական Տնտեսական Միության շրջանակներում համագործակցության լայն օրակարգ ու մեծ ծրագրեր կան, բայց առկա են նաեւ խնդրահարույց հարցեր, որոնցից մեկը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակն է:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին «մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրելուց հետո մեր հանրապետության արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարարությունից արձագանքել էին, թե խնդրի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումեր հայկական կողմին տրվել են Սերգեյ Լավրովի եւ Զոհրապ Մնացականյանի միջեւ կայացած հեռախոսազրուցի ընթացքում, եւ որ հենց պաշտոնական Երեւանը պետք է սկսի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը:

Source: Yerkir Media
Link: Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահները խնդրահարույց են համարում Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image