ՃՏՊ-ից տուժել են 17 եւ 18-ամյա պատանիներ

Մայիսի 25-ին` ժամը 07:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ և 5-րդ զանգվածներն իրար միացնող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մուշեղ Գալշոյան փողոցի սկզբնամասում` կամրջի վրա, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., 2000 թ. ծնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

Վարորդը և ուղևորը՝ Ս. Մ.-ն (2001 թ. ծնված) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը ուղևորի հետ մասնակցելիս է եղել «Վերջին զանգի» արարողությանը:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ-ից տուժել են 17 եւ 18-ամյա պատանիներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image