Մահվան ելքով վրաերթ՝ Բագրատունյաց փողոցում

Հունվարի 19-ին՝  ժ. 8:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց փողոցի 26 շենքի դիմաց մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քննիչի գլխավորությամբ մեկնած խումբը պարզել է , որ վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել հիվանդանոց:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` վրաերթի են ենթարկվել մի կին և 10-ամյա երեխա:

Source: Yerkir Media
Link: Մահվան ելքով վրաերթ՝ Բագրատունյաց փողոցում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image