«Մանչեսթեր Յունայթեդ»-ը այս անգամ ևս հաղթեց «Սենթ Էթիեն»-ին

February 22, 2017

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելով հաղթեց «Սենթ Էթիեն»-ին Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ինչպես առաջին խաղում, այս անգամ ևս հաղթեց ֆրանսիական «Սենթ Էթիեն»-ին: «Կարմիր սատանաներին» հաղթանակ բերեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հեղինակած գնդակը` խաղի 16-րդ րոպեին: Սակայն հայ կիսապաշտպանը փոխարինվեց 25-րդ րոպեին` վնասվածքի պատճառով:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու խաղերի ընդհանուր 4:0 հաշվով հաղթեց «Սենթ Էթիեն»-ին և կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

Ժոզե Մոուրինյոյի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն փետրվարի 25-ին` Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:

Source: Yerkir Media
Link: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը այս անգամ ևս հաղթեց «Սենթ Էթիեն»-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image