Մարզային ներդրումային 10 ծրագրերի ֆինանսական աղբյուրները հստակեցվել են

February 23, 2017

 
Օրեր առաջ 6 մարզերից հավանության արժանացած 11 ներդրումային ծրագիր ներկայացրած գործարարների հետ կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել էին դրանց հետագա իրականացմանը վերաբերող հարցեր:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր՝ «Մարտահրավերներից՝ հնարավորություններ» երկօրյա կոնֆերանսի ժամանակ, բացել է փակագծերը եւ տեղեկացրել՝ 10 ծրագրերի ֆինանսավորման հետ կապված արդեն հստակ որոշումներ են կայացվել:

«10 ծրագրերը հաստատված են, ֆինանսավորման հետ կապված որոշումներ են կայացվել, ֆինանսական աղբյուրները հստակ են, ձեռնարկատերերը փորձում են 1-2 շաբաթվա ընթացքում ստանալ համապատասխան միջոցները: Բացի դրանից, նաեւ 12 համայնքապետերի հետ վարչապետի մոտ քննարկել ենք արտադրական ուղղվածության բազմաթիվ ծրագրերը եւ վարչապետի գլխավորությամբ քննարկման արդյունքում որոշում է կայացվել այդ համայնքներին ուղղակի միջոցներ հատկացնել համայնք-պետություն համագործակցությամբ ծրագրերը ընթացքի մեջ դնելու համար»,- նշել է Դավիթ Լոքյանը:

 

Source: Yerkir Media
Link: Մարզային ներդրումային 10 ծրագրերի ֆինանսական աղբյուրները հստակեցվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image