Մաքրվել է Երեւանի «շնչառությունը»՝ Բուսաբանական ագին

 

«Նորից Հայաստանը մաքուր դարձնենք» նախաձեռնության հայտարարած համահայկական շաբաթօրյակին միացել են «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամն ու «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան»: Նրանք ընտրել են Երեւանի Բուսաբանական այգու տարածքը:

Շաբաթօրյակի կազմակերպիչների, տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների եւ տարածքի բնակիչների համատեղ ջանքերով մաքրվել է այգին: Մինեւ շաբաթօրյակը սկսելը, այգում ծառատունկ է արվել, որի ժամանակ ստեղծվել է «Բարեկամության պուրակը»:

«ԵՊՀ բնապահպանական ակումբ»-ի ու «Հայ կրթական հիմնարկության» սաները նույնպես միացել էին Բուսաբանական այգին մաքրելու նախաձեռնությանը: Ուսանողների համոզմամբ՝ Երեւանի մաքրությունը պետք է սկսել Բուսաբանական այգուց, քանի որ այն քաղաքի շնչառությունն է:

 

 

Մանրամասները՝ տեսանյությում

Source: Yerkir Media
Link: Մաքրվել է Երեւանի «շնչառությունը»՝ Բուսաբանական ագին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image