«Մեր նահանգը բռնություն չի հանդուրժի»․ Ֆլորիդայում սուգ է
February 15, 2018
Ֆլորիդայի նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը` ի հիշատակ Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգության զոհերի: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Ռիք Սքոթը:
«Տեղի Է ունեցել իսկական չարիք: Մեր նահանգը բռնություն չի հանդուրժի»,- հավաստիացրել Է Սքոթը: Ֆլորիդայի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին խոստացել է «փոխհատուցել ողբերգության զոհերի հուղարկավորման ծախսերը եւ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել նրանց ընտանիքներին»: Նա հավելել Է, որ անձամբ է վերահսկելու նյութական օգնության բաշխումը զոհերի հարազատներին ու տուժածներին: