«Մեր սխալներից հետևություններ կանենք». Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

August 10, 2017

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ արտագնա խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Խաղի մասին պետք է նշել երկու կարևոր հանգամանք. նախ՝ հարձակման ժամանակ մենք 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Մեծ ազդեցություն ունեցավ նաև այն, որ Թավաքալյանը և Մկրտիչյանը բավականին արագ ստացան 3-ական խախտում: Կվերլուծենք մեր սխալները և հետևություններ կանենք: Այժմ մեզ շատ կարևոր խաղ է սպասում Բրատիսլավայում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- Նիկշա Բավցևիչի խոսքերն է փոխանցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի հավաքականն Աշխարհի 2019թ. առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի երրորդ տուրում հյուրընկալվեց Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի կողմից և 85:98 հաշվով պարտություն կրեց:

Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին` հյուրընկալվելով Սլովակիայի հավաքականին:

Source: Yerkir Media
Link: «Մեր սխալներից հետևություններ կանենք». Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image