Միլանում առևանգված մոդելին փորձել են աճուրդի հանել 300 հազար եվրոյով
August 5, 2017
Լեհաստանի քաղաքացին առևանգել է 20-ամյա բրիտանուհու, որից հետո փորձել է ինտերնետ-աճուրդում վաճառել 300 հազար եվրոյով: Այս մասին հաղորդում է life.ru-ն: Լրատվի մոդելամիջոցների հաղորդմամբ, աղջիկը եկել էր Միլան մեկ ամիս առաջ՝ նկարահանումների մասնակցելու համար:
Երբ նա եկել է նկարահանման ստուդիա՝ չարագործը նրան առևանգել է: Այնուհետև մոդելին ներկայացրել է ինտերնետ աճուրդում` ցանկանալով վաճառել 300 հազար եվրոյով:
Հանցագործը մոդելին մեկ շաբաթ պահել է փակ տարածքում: Սակայն երբ իմացել է, որ մոդելը ունի երկու տարեկան երեխա, զղջացել է իր արածի համար և անձամբ նրան տարել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն: Այնտեղ նրան իրավապահները ձերբակալել են: