Վիգեն Սարգսյանը հանդիպել է «Միասնության ուժը-2017» հավաքի մասնակիցների հետ
August 5, 2017
Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից Հանքավանի մերձակայքում Հայաստանի և Արցախի ավելի քան 200 ուսանողների ու երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված «Միասնության ուժը-2017» ուսանողական-երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները, անդրադարձել զինվորական ծառայության նոր պայմաններ առաջարկող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին, ինչպես նաև պատասխանել է սահմանամերձ համայնքների խնդիրներին և ռազմաբժշկական ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցերին: