Մխիթարյանը չի մասնակցի Հայաստան-Դանիա հանդիպմանը

September 3, 2016

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպմանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Այսօր Հենրիխ Մխիթարյանը բժշկական հետազոտություն անցավ Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Ցավոք, արդյունքները հուսադրող չեն։ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր, ինչը նշանակում է, որ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ:

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:


Source: Yerkir Media
Link: Մխիթարյանը չի մասնակցի Հայաստան-Դանիա հանդիպմանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image