Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահին

January 30, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում։

«Հայաստանը և Ֆինլանդիան զարգացրել են կայուն գործընկերային հարաբերություններ՝ խարսխված ընդհանուր արժեքների, վստահության և փոխօգնության պատրաստակամության վրա։

Բարձր ենք գնահատում Ֆինլանդիայի հավասարակշռված քաղաքականությունը մեր տարածաշրջանի հանդեպ, միաժամանակ շահագրգռված ենք առավել խորացնելու մեր քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակով»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում։

Source: Yerkir Media
Link: Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image