Սամվել Կարապետյանի անունն ընդգրկվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ԱՄՆ ցուցակում

January 30, 2018

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել է «կրեմլյան զեկույցը», որում ներառված է 210 անուն:

ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» ներառված է ՌԴ-ի 114 բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ 96 օլիգարխների անուններ:

«Կրեմլյան ցուցակում» ներառված է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարությունը, ներառյալ Վայնոն, Գրոմովը, Պեսկովը, Սուրկովը: Նաեւ ցանկում տեղ են գտել Մատվիենկոն, Վոլոդինը, Սեչինը, Միլլերը, Նարիշկինը եւ Բորտնիկովը:

ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը ռուս օլիգարխների ցուցակում ներառել է 96 անուն, նրանք «կրեմլյան զեկույցի» մաս են դարձել: «Օլիգարխների ցուցակի» ֆիգուրանտների թվում են՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ձեռնարկատերեր Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը եւ «Կասպերսկու լաբորատորիայի» ստեղծող Եվգենի Կասպերսկին:

Փորձագետների կարծիքով՝ նշված ցուցակում ներառվելը, նույնիսկ եթե դրանում տեղ գտած անձանց նկատմամբ չկիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ, հետեւանքներ կունենա: Մասնավորապես, նոր միջոցները սպառնում են էլ ավելի կրճատել այդ անձանց մասնակցությունը արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ գործառնություններին, քանի որ վարկային կազմակերպությունները ի դեմս նրանց կտեսնեն փաստորեն պատժամիջոցների տակ գտնվող անձանց:

Source: Yerkir Media
Link: Սամվել Կարապետյանի անունն ընդգրկվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ԱՄՆ ցուցակում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image