Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումը 111 աշակերտուհու է առևանգել

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները Նիգերիայի Յոբե նահանգում առևանգել են 111 աշակերտուհու: Այս մասին հայտնում է PM News-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր միայն 46 աղջկա անհետացման մասին: Բացի այդ, ոստիկանությունը հերքում էր նրանց առևանգման փաստը:

2017 թվականի մայիսին Նիգերիայի իշխանությունները հայտարարել էին, որ առևանգված 82 աշակերտուհու փոխանակել են «Բոկո Հարամ»-ի զինյալների հետ:

Source: Yerkir Media
Link: Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումը 111 աշակերտուհու է առևանգել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image