Կառավարությունում հերթական նիստն է։
Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկոյան է վերադարձել Ռուսաստանից։ Նաւ երկօրյա այցը արդյունավետ որակեց եւ նշեց, որ հայ-ռուսական հարբերությունները զարգանում են դինամիկ եւ լավ տեմպերով։ Փաշինյանը շեշտեց, որ երկկողմ հարաբերություններում.խնդիրներ չկան, ուղղակի պետք է աշխատեն բոլոր գերատեսչությունները, որպեսզի օգտագործեն չիրացված ներուժը։ Այդ ուղղությամբ քննարկումներ ու կոնկրետ հանձնարարականներ կլինեն։
Մրգի եւ բանջարեղենի արտահանման ուղղությամբ եւս քայլեր պետք է իրականեցնեն։ Օրենսդրությունում կատարված փոփոխությունները, ըստ վարչապետի, բացասական ազդեցություն չեն ունենա։
Տեղեկացնենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց, այդ թվում՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին, Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին և այլն։
Ի դեպ, նիստին ներկա է նաեւ իր հրաժարականի մասին հայտարարած՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
Source: Yerkir Media
Link: Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցը ՌԴ արդյունավետ է որակել