Պուտինը ծանոթացրել է Փաշինյանին և Ալիեւին

June 15, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում մանրամասներ ներկայացրեց Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ: Նա խոսեց Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մասին՝ կարևորելով առաջիկայում հայկական գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան: Վարչապետը հույս հայտնեց, որ առաջիկայում գյուղմթերքի արտահանումը ռուսաստան կկազմակերպվի այնպես, որ ֆիտոսանիտարական կանոնները հավուր պատշաճի պահպանվեն:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպումը հետաքրքիր էր: Նա նշեց, որ առաջին անգամ հանդիպեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, այն լավ ու ջերմ մթնոլորտում է անցել, քննարկել են բազմաթիվ հարցեր: Փաշինյանը տեղեկացրեց, որ  հարցազրույց է տվել RT հեռուստաալիքին:

Ընդհանուր առմամբ վարչապետը ուրախությամբ արձանագրեց, որ հայ-ռուսական հարաբերություններում շատ լավ տրամադրություններ են հաստատված, փոխվստահության լավ մակարադակ  կա, որը անպայման կզարգացնեն:

«Ֆուտբոլային խաղից հետո ՌԴ նախագահը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցության ֆորմատով, ներկա էր Ադրբեջանի նախագահ Ալիևը: Վլադիմիր Պուտինը մեզ ծանոթացրեց , տեղի  ունեցավ այսպես կոչված ծանոթացման արարողություն, մենք պարզապես ծանոթացանք, որևէ այլ բովանդակային շփում և քննարկում տեղի չունեցավ»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ամփոփելով իր այցը, նշեց, որ շատ գոհ է այցի արդյունքներից, առաջիկայում այցելելու է Բրյուսել և ԵՄ, որտեղ կլինեն բազմաթիվ հանդիպումներ ԵՄ պաշտոնյաների հետ:

«Շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է  վարենք, կտրուկ շրջադարձեր դրանցում չեն լինի»,- ասաց Փաշինյանը:

Source: Yerkir Media
Link: Պուտինը ծանոթացրել է Փաշինյանին և Ալիեւին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image