ՈՒԵՖԱ-ի նախագահը ներկա կգտնվի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը

April 12, 2017

 

Այսօր ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկօրյա այցով կժամանի Հայաստան: Ժամը 17:00-ին կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունը, որը կիրականացնեն Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահը: Միջոցառմանը ներկա կլինի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

18:30-ին էլ Չեֆերինը կայցելի Ավանի Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ Ռուբեն Հայրապետյանի հետ շրջայց կկատարի՝ ծանոթանալով ակադեմիայի ենթակառուցվածքներին:

Source: Yerkir Media
Link: ՈՒԵՖԱ-ի նախագահը ներկա կգտնվի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image