ՊԵԿ-ը կանխել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 կգ լոլիկի ներկրումը
April 12, 2017
Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում լիլիկ: Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին կանխվել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում: