Այսօր Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը կրկին աճել է՝ հատելով 64 ռուբլու սահմանը, իսկ եվրոն հատել է 80 ռուբլու սահմանը: Դոլարի համար սա ռեկորդային ցուցանիշ է 2016-ի դեկտեմբերի 5-ից հետո, իսկ եվրոյի համար՝ 2016-ի մարտից ի վեր:
Ռուբլու փոխարժեքի անկման պատճառը ապրիլի 6-ին ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն են Ռուսաստանի 38 գործարարների, պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ, ինչպես նաեւ լարված իրադրությունը՝ Սիրիայում: