Այսօր ՀՀԿ-ն կհայտարարի վարչապետի անունը

April 11, 2018

Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում կքննարկվի վարչապետի թեկնածության հարցը: Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնեց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Գործադիր մարմնի նիստի օրակարգը սովորաբար տեղում է որոշվում՝ նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա, իսկ ձեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ մենք քննարկում ունենալու ենք, որից հետո մեր մամուլի խոսնակը հայտարարություն կանի»,- նշեց Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Source: Yerkir Media
Link: Այսօր ՀՀԿ-ն կհայտարարի վարչապետի անունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image