ՔԿՀ-ներում պահվող հաշմանդամություն ունեցող անձինք ապահովվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներով
April 11, 2018
ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։