Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են

Ռուսաստանը եւ Թուրքիան ապառազմականացված գոտի կստեղծեն Սիրիայի 3 միլիոն բնակչությամբ Իդլիբ նահանգում, որն ապստամբներն են վերահսկում:

Այսպիսինն են նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքները, որոնց ընթացել են սեպտեմբերի 17-ին՝ Սոչիում: Պուտինը նշել է, որ Էրդողանի առաջարկով հոկտեմբերի 15-ից սկսած նախատեսվում է իրականացնել բոլոր ընդդիմադիր խմբավորումների ծանր զինտեխնիկայի, տանկերի, ականանետերի դուրսբերումն այդ տարածքից: Ըստ այդմ՝ զինված ընդդիմադիրները կշարունակեն մնալ իրենց տարածքում, Անկարան եւ Մոսկվան կփորձեն այդտեղից հեռացնել ծայրահեղական խմբավորումներին, իսկ ընդդիմադիրների եւ Սիրիայի կառավարական ուժերի շփման գծի երկայնքով կստեղծվի 15-20 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Սիրիայի վարչակարգն ընդհանուր առմամբ աջակցում է այս ծրագրին:

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները Իդլիբի հարցով նաեւ հուշագիր են ստորագրել՝ նահանգում ռազմական գործողություններից զերծ մնալու վերաբերյալ

Source: Yerkir Media
Link: Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image