Անկախության տոնին մայրաքաղաքում սպասվում են հետաքրքիր և տարբերվող միջոցառումներ

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի օրը ամբողջ Հանրապետությունն ունենալու է տոնական խորհրդին համապատասխան ձևավորում: Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ողջ Հայաստանի տարածքում: Սեպտեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը  ներկայացրեց սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում և մայրաքաղաքի այլ հատվածներում  սպասվող միջոցառումներն՝ ըստ ժամերի:

«Միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին: Միջոցառումների մեկնարկը տրվելու է կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից գործելու են նաև Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչև 23:00-ն: Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով»,- ասաց Հովհաննիսյանը:

Նախատեսված է փողային նվագախմբերի երթ, որը մեկնարկելու է ժամը 13:00-ից, Ազատության հրապարակից:   Փողային նվագախմբերի հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում:

Հանրապետության հրապարակում տեղադրված է լինելու տոնական ավան, որտեղ լինելու է ցուցահանդես-վաճառք, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտես: «Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրաքաղաքում տոնական միջոցառումները կամփոփվեն մեծ տոնական հրավառությամբ, որը կլինի ժամը 23:00-ին»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը:

Source: Yerkir Media
Link: Անկախության տոնին մայրաքաղաքում սպասվում են հետաքրքիր և տարբերվող միջոցառումներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image