Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհը չի հաջողվել մարել

Արարատ լեռան լանջին մի քանի օր առաջ բռնկված հրդեհը սեպտեմբերի 17-ին քամու ազդեցությամբ սկսել է տարածվել:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Հրդեհի գոտու դժվարամատչելիության պատճառով հրդեհի տարածումը ժանդարմերիան փորձում է կանխել անօդաչու թռչող սարքերի միջոցով»,- գրում է «Անադոլուն»:

Արարատի լանջին բռնկված  հրդեհը տեսանելի է նաև Երևանից:

Source: Yerkir Media
Link: Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհը չի հաջողվել մարել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image