Ստեփան Միքայելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր
April 5, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին ստորագրել է հրամանագիր Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր նշանակելու և Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-137-Ա հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է.
«Որոշում եմ.
1. Ստեփան Միքայելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-137-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը»: