Վանաձորում կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը

Վանաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը, որին մասնակցել են 12 հանրակրթական դպրոցների թիմեր:

2018 թվականին 4-7-րդ դասարանների միջև անցկացված «Սպորտլանդիայի» հաղթող է դարձել ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի № 23 միջնակարգ դպրոցի և ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի №1 հիմնական դպրոցի թիմերը: «Սպորտլանդիայի» մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվել են գավաթներ, հավաստագրեր և դրամական պարգևներ (1-ին տեղ՝ 450.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 250.000 ՀՀ դրամ):

Պարգևատրումն իրականացրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը և Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բեռնեցյանը: Մրցույթում 4-րդից 12-րդ տեղերը զբաղեցրած դպրոցներին տրվել են շնորհակալագրեր և մարզագույք: Մասնակից բոլոր երեխաներին հանձնվել է մարզահագուստ:

Source: Yerkir Media
Link: Վանաձորում կայացել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image