ՏԻՄ ընտրություններ․ի՞նչ կարժենա քաղաքական գովազդը «Երկիր Մեդիայի» եթերում
September 4, 2017
Աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախանշված: Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում ղեկավար կազմ կընտրեն:
Հաշվի առնելով, որ նախընտրական քարոզչության իրականացումը եթերում կանոնակարգվում է Հայաստանի «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածով, որի համաձայն՝ վճարովի եթերի արժեքը սահմանվում է ընտրությունների օրվա նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը փոփոխման ենթակա չէ, մենք արդեն հստակեցրել ենք, թե ինչ կարժենա քաղաքական գովազդը «Երկիր մեդիայի» եթերում:
Նախընտրական քարոզչության մեկ րոպեի արժեքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում 25 հազար դրամ է` առանց ավելացված արժեքի հարկի:
Քաղաքական գովազդը որոշվում է՝ համաձայն հեռուստաընկերության ծրագրերի, եւ տեղադրվում է երեկոյան 18։00-ից մինչեւ 20։00-ը: Յուրաքանչյուրին օրվա համար հատկացվում է առավելագույնը 13 րոպե եթերաժամանակ, որից չօգտագործված ժամանակահատվածը ինքնաբերաբար չի կարող ավելացվել այլ օրերի եթերաժամանակին:
Հոլովակների տեղադրման հերթականության շուրջ վիճահարույց դեպքերում այն կարգավորվում է վիճակահանությամբ: