136 հրշեջ-փրկարարներ,ՊՆ 54 զինծառայողներ մասնակցում են Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին

September 4, 2017

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից անտառում ժամը 17:00-ի դրությամբ առկա է եղել հրդեհի 3 օջախ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ:

Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:

Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում առկա է քամի, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Source: Yerkir Media
Link: 136 հրշեջ-փրկարարներ,ՊՆ 54 զինծառայողներ մասնակցում են Բյուրականի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image