«Փյունիկ»-ը, «Շիրակ»-ն ու «Գանձասար-Կապան»-ը դուրս մնացին եվրոպական մրցաշարից

July 7, 2017

«Փյունիկ»-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովան»-ից  խոշոր հաշվով պարտություն կրեց: Երևանյան ակումբը 5 անպատասխան գնդակ ընդունեց իր դարպասը:

Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 9:1 հաշիվ՝ հօգուտ «Սլովան»-ի:

Գյումրու «Շիրակ»-ը «Գորիցա»-ի հետ հանդիպման ժամանակ գրանցեց ոչ-ոքի՝ 2:2   և դուրս մնաց հետագա պայքարից:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության փոխչեմպիոն «Գանձասար-Կապան»-ը եւս դուրս մնաց Եվրոպայի լիգայի առաջին իսկ փուլից: «Գանձասար-Կապան»-ը հյուրընկալել էր Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստ»-ին:

Երկու խաղերի ընդհանուր 4:0 հաշվով Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ դուրս եկավ «Մլադոստ»-ը:

Ի դեպ, Եվրոպայի լիգայի որակավորման փուլի արդյունքներն անմիջապես ազդում են ակումբների եւ տվյալ երկրի ֆուտբոլային վարկանիշների վրա։

Source: Yerkir Media
Link: «Փյունիկ»-ը, «Շիրակ»-ն ու «Գանձասար-Կապան»-ը դուրս մնացին եվրոպական մրցաշարից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image