Փոփոխություններ՝ «Եվրատեսիլ» մրցույթի կանոնակարգում

August 2, 2017

Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBC) մի շարք փոփոխություններ Է կատարել «Եվրատեսիլ»-ի կանոնակարգում այն սկանդալների պատճառով, որոնք տեղի ունեցան 2017 թվականին Ուկրաինայում մրցույթի նախապատրաստման ու անցկացման ընթացքում: «Եվրատեսիլ-2017»-ը Կիեւում նշանավորվեց մի քանի անցանկալի միջադեպերով, որոնցից շատերը կարող Էին հանգեցնել այն բանին, որ միջոցառումը տեղափոխվեր կազմակերպիչ երկրի՝ Ուկրաինայի տարածքից:

Ամենատհաճ պահերից մեկը կապված Էր երկիր Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման հետ:

«EBC-ն 2018 թվականից պահանջելու Է, որ պատվիրակություններում չլինեն այնպիսի անձինք, ում արգելված Է ժամանել ընդունող պետության տարածք»,- նշվում Է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ:

Կանոնակարգի եւս մեկ փոփոխություն կապված Է մրցույթի նախապատրաստման ժամկետների ավելի խիստ պահպանման հետ: Խախտումների դեպքում EBC-ն իրավունք կունենա խզել պարտավորագիրը եւ «Եվրատեսիլ»-ի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի:

EBC-ն նաեւ ազգային ժյուրիների անդամներից բացարձակ անկողմնակալություն է պահանջում:

Source: Yerkir Media
Link: Փոփոխություններ՝ «Եվրատեսիլ» մրցույթի կանոնակարգում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image