Օլիմպիական արծաթ նվաճած Գոռ Մինասյանն ապրում է տնակում (տեսանյութ)
August 18, 2016
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի գերծանր քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց գյումրեցի Գոռ Մինասյանը: Գրում է galatv.am-ը։
22-ամյա ծանրորդի այս նվաճումը սպասելի էր հարազատների համար: Մայրը՝ տիկին Նարինեն, պատմում է, որ որդին աշխատասեր է, ձգտող և պայքարում է ցանկացած դժվարություն հաղթահարելու համար: Գոռի մրցույթներին մայրը չի հետևել, ասում է՝ հուզվում է, փոխարենը հարակից սենյակում աղոթել է Գոռի հաղթանակի համար: Տիկին Նարինեն մեծ հպարտությամբ է պատմում որդու նվաճումների մասին, մեծ սիրով ներկայացնում, թե ինչ մրցանակների է արժանացել մինչ օրս:
Գյումրեցի ծանրորդն ապրում է ավտոկայանի տնակային ավանում: Այս տնակում է ծնվել ու մեծացել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը, սակայն ընտանիքը