Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմրցի օգոստոսի 19-ից
August 18, 2016
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը պայքարի մեջ կներգրավվի օգոստոսի 19-ից:
Վաղը՝ ժամը 17:00-ին, գորգ դուրս կգա 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը:
Օգոստոսի 20-ի նույն ժամին մրցելույթի դուրս կգա 120 կգ քաշային Լևան Բերիանձեն, իսկ 21-ին` 15:00-ին, հանդես կգան 57 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 97 կգ քաշային Գեորգի Կետոևը: