Ֆլորիդայի օդանավակայանում հրաձգություն բացած անձին դատապարտել են 5 ցմահ ու եւս 120 տարվա ազատազրկման
August 18, 2018
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի դատարանը 2017 թվականին օդանավակայանում 5 մարդու մահվան պատճառ դարձած հրաձգության մեջ մեղադրվող Սեբաստիան Սանտյագոյին դատապարտել է 5 ցմահ ու 120 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լանդերդեյլ օդանավակայանում զինված անձը կրակ է բացել, սպանելով առնվազն հինգ եւ վիրավորելով ութ քաղաքացու: Հանցագործն անմիջապես ձերբակալվել է։