1 միլիոն 300 հազար դոլար՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Բեյրութի Ճեմարանի հաշվին
January 23, 2017
Մոտավորապես 1 միլիոն 300 հազար, ավելի ճիշտ, դրանից միայն 60 դոլար պակաս գումար է նվիրաբերվել Հայկական մշակութային խոշորագույն կազմակերպության՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Բեյրութի Ճեմարանի հաշվին:
Այդ նպատակով արդեն ստեղծվել է հատուկ հիմնադրամ, որը միջոցները օգտագործելու է ճեմարանը նյութապես ապահովելու համար:
Գումարը կտակել են 2011 թվականին Միացյալ Նահանգներում մահկանացուն կնքած Մարգարիտ եւ Գուրգեն Ասատրյանները: Ամերիկահայ քույր եւ եղբայր բարերարները ծնվել են 1920-ական թվականներին Պոլսում, հետագայում թուրքական ճնշումների հետեւանքով տեղափոխվել Հայաստան, ապա՝ Թեհրան: Միացյալ Նահանգներում նրանք տարիներ շարունակ մասնակցել են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող համայնքային աշխանաքներին։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Բեյրութի Ճեմարանը Մփյուռքի կրթական եւ մշակութային խոշորագույն եւ մեծ ավանդույթներով հաստատություններից մեկն է, որի շրջանավարտներ են եղել աշխարհի տարբեր անկյուններում հաստատված հազարավոր հայ երիտասարդներ։