Տղամարդը փորձել է մագլցել Մանհեթենի Trump Tower 58-հարկանի երկնաքերը՝ ծանոթանալու Դոնալդ Թրամփի հետ

August 11, 2016

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել Է քաղաքի հարյուրավոր բնակիչների ուշադրություն գրաված տղամարդուն: Նա փորձել էր մագլցել Մանհեթենի Trump Tower 58-հարկանի երկնաքերը։ Ոստիկանները բացել են լուսամուտը եւ ժայռամագլցողին շենքի ներս քաշել, երբ նա հասել Էր 21-րդ հարկ:

Երկնաքերում Է գտնվում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը: Նա նաեւ ապրում Է այդ շենքում, սակայն միջադեպի պահին Նյու Յորքում չի եղել: Ոստիկանությունում չեն հայտնել տղամարդու անունը, սակայն նշել են, որ նա 20 տարեկան Է եւ Վիրջինիայից Է: Ոստիկանների խոսքով՝ նա ցանկանում Էր ծանոթանալ Թրամփի հետ եւ, հավանաբար, չԷր կամենում ոչ մեկին վնաս պատճառել: Ավելի վաղ YouTube-ում հրապարակվել Էր տեսագրություն, որտեղ տղամարդն իրեն համարում Է «անկախ հետազոտող» եւ ասում, որ ցանկանում Է «կարեւոր հաղորդում» փոխանցել Դոնալդ Թրամփին:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image