ՄԱԿ-ը կփնտրի Հալեպում քիմիական զենքի կիրառման փաստեր

August 12, 2016

ՄԱԿ-ի մասնագետներն սկսել են Սիրիայի Հալեպ քաղաքի՝ ապստամբների կողմից գրավված շրջաններում թունավոր գազերի հնարավոր կիրառման   հետաքննությունը, տեղեկացնում է BBC-ին:

Օգոստոսի 11-ին դա հավաստել է Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դի Միստուրան:

«Այն բանի վկայությունները, որ քիմիական գրոհ է տեղի ունեցել, ավելի քան բավարար են»,- հայտարարել է նա լրագրողներին:

Նրա խոսքով՝ եթե հաջողվի դա ապացուցել, ապա կարելի է խոսել ռազմական հանցագործության մասին:

Ենթադրաբար, քիմիական զենքի կիրառման հետեւանքով զոհվել է չորս մարդ: Սիրիացի բժիշկների խոսքով՝ տուժածների թվում շատ են տարեց մարդիկ ու երեխաները:


Source: Yerkir Media
Link: ՄԱԿ-ը կփնտրի Հալեպում քիմիական զենքի կիրառման փաստեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image