Հյուսիսային ավտոկայանում կողաշրջվել է զինվորական ավտոմեքենա. կան տուժածներ

August 15, 2016

Օգոստոսի 15-ին` ժամը 10.15-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ըստ Shamshyan.com–ի՝ դեռևս անհայտ պայմաններում Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել զինվորականներն ու քաղաքացիները և բոլոր վիրավորներին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են զինվորական հոսպիտալ։

Ըստ տայքի տեղեկության՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պն հաշվեկշռում և զինվորներ էր տեղափոխում՝ թվով 16 հոգի։ Հոսպիտալից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածների առողջությանը վտանգ չի սպառնում. նրանք բոլորը հետազոտվում են։

 


Source: Yerkir Media
Link: Հյուսիսային ավտոկայանում կողաշրջվել է զինվորական ավտոմեքենա. կան տուժածներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image